Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երկու ոստիկան վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողներից երեքը սպանվել են», — հաղորդել է հեռուստաալիքը։
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ դեպքի առթիվ կանցկացվի քննություն։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայումս Թուրքիայում չկան իսրայելցի դիվանագետներ՝ ոչ Ստամբուլի հյուպատոսարանում, ոչ էլ Անկարայի դեսպանատանը, նշում է Reuters-ը։