Հրատապ ասուլիս ու բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Այսօր՝ ժամը 12:00-ից սկսած Ազգային ժողովի շենքի դիմաց հրատապ ասուլիս ու բողոքի ակցիա էր հրավիրված«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստին քննարկվող «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն անելն ընտրությունից 2 ամիս առաջ ապօրինի է։

Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում շարունակել ընտրական գործընթացը, ի՞նչ անունով են ներկայանալու քաղաքացիներին, չհստակեցրին։

«Մենք ունենք Ա-ից մինչև Ֆ պլան, պատրաստ ենք պայքարելու մինչև վերջ, բայց դրանց մասին չենք բարձրաձայնելու մինչև իրականացնելը»,- ասաց կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանը։

Ասուլիսին հաջորդեց բողոքի ակցիան։ Այդ ընթացքում ԱԺ-ի ներսում արտասահմանցի պատվիրակության ուշադրությունը գրավեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակցիան։ Մասնակիցներն անգլերեն դիմեցին նրանց։ Միջադեպից հետո ոստիկանական շարք կազմեցին դարպասների մոտ։

Այս պահին ակցիան շարունակվում է։

Leave a Comment