ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր, Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- Շուշիում հիմնվել է Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

1858 –ծնվել է գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1915- սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը. երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվել, վանեցիները հաջողությամբ հետ են մղել թուրքերի գրոհները և ոչնչացրել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։

1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:

1937 –ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։

1979- բացվել է Երևանի Երիտասարդական պալատը: 1995 –վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։

2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել է Վահրամաբերդ գյուղի երկու երեխա։

2015-«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանը և «Հիմնադիր խորհրդարանի» ևս 4 անդամ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

2016-Ապրիլ յան պատերազմից հետո առաջին անգամ գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևել յան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել։

2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայել յանը:

2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

2021- Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով, կոշտ ուժի կիրառմամբ. ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀ

1498 -վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան:

1506 -ծնվել է իսպանացի կաթոլիկ սուրբ, Ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկո Խավիերը։

1614 –վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։

1652 – հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։

1738 -Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է մասոններին՝ երկերեսանիության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։

1762 -վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։

1770 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Ուիլ յամ Վորդսվորթը։

1772 –ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։

1795 – Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը՝ որպես չափման միավոր։

1823 -վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը՝ օդապարիկի հայտնագործողը։

1827 -անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։

1836 -վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլ յամ Գոդվինը՝ ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։

1926 -բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վրա, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։

1927 – ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)՝ փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։

1939 – ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա» և այլն)։

1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3000 մարդ։

1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինգսբերգի՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։

1947 –վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։

1954 – ծնվել է հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։

1957 -Նյու Յորքի վերջին տրոլեյբուսն իրականացրել է իր վերջին երթուղին։

1969 -հրապարակվել է RFC-1-ը, այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

1989 -Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։

1994 -սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում. ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ։

2003- Ամերիկա–իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment