Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը


Հասարակություն


Ապրիլի 6-ին, ժամը 20։02-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝  նետվելով Առնո Բաբաջանյան և Շիրակի փողոցները կապող կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը՝ վերջինիս տեղափոխելով անվտանգ վայր։


Leave a Comment