Նոր անիմացիոն ֆիլմը՝ «Սուպեր Մարիո Գալաքսի»-ին, դարձել է տարվա ամենահզոր մեկնարկներից մեկը։ Չնայած խառը գնահատականներին, ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում և համաշխարհային վարձույթում առաջին օրերին հավաքել է մոտ 372.5 մլն դոլար։
Ֆիլմը, որը ստեղծվել է Illumination ստուդիայի և Nintendo ընկերության համագործակցությամբ, միայն Հյուսիսային Ամերիկայում հինգ օրում վաստակել է 190.1 մլն դոլար, իսկ հանգստյան օրերին՝ 130.9 մլն դոլար։ Միջազգային շուկաներում ֆիլմը բերել է ևս 182.4 մլն դոլար։ Ամենամեծ եկամուտը գրանցվել է Մեքսիկայում՝ 29.1 մլն դոլար։
Չնայած քննադատների համեմատաբար ցածր գնահատականներին (մոտ 40%), հանդիսատեսի արձագանքը շատ ավելի դրական է եղեl: Համեմատության համար՝ 2023 թվականին թողարկված The Super Mario Bros. Movie ֆիլմը նույնպես մեծ հաջողություն էր ունեցել՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 1.3 միլիարդ դոլար։
Նոր ֆիլմը դեռ պետք է ցուցադրվի նաև Ճապոնիայում, որտեղ պրեմիերան նախատեսված է այս ամսվա ընթացքում։
