Վրաստանի վարչապետը յուրահատուկ նվեր է մատուցել այսօր իրեն հյուր եկած Իլհամ Ալիևին: Թբիլիսին Բաքվին է արտահանձնել ադրբեջանցի այլախոհ, նախկին քաղբանտարկյալ Ավղան Սադիգովին, ով թաքնվելով իր երկրի իրավապահներից դիմել էր Վրաստանի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Ավղան Սադիգովն Ադրբեջանում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող է և ժամանակին նա հայտնի էր դարձել Ալիևի վարչակազմի խիստ քննադատությամբ: Նա Ալիևին քննադատում էր և՛ տոտալիտար կառավարման մեթոդների, և՛ կոռուպցիայի համար: Հավանաբար հենց դա էր պատճառը, որ 2020թ.-ին նրա դեմ շինծու մեղադրանք էր առաջադրվել և նրան ազատազրկել էին 7 տարով: Ժամանակից շուտ նա համաներումով ազատ էր արձակվել, տեղափոխվել էր ընտանիքով Վրաստան և իշխանություններից խնդրել էր քաղաքական ապաստան: Իսկ Ադրբեջանում նրա դեմ նոր քրեական գործ էին հարուցել և դիմել էին Վրաստանի իշխանություններին՝ նրան արտահանձնելու խնդրանքով»,- ասել է Երկանյանը:
Այլ երկրներ համաձայնվո՞ւմ են Ալիևի վարչակազմին արտահանձնել քաղաքական հետապնդման զոհ այլախոհներին: Կարծեմ, ադրբեջանցի ընդդիմադիրներից մի քանիսը նույնիսկ Հայաստանում են քաղաքական ապաստան խնդրել: Նրանց ճակատագրի մասին ի՞նչ է հայտնի: Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Ադրբեջանի իշխանությունները պահանջել են Հայաստանին իրենց արտահանձնել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին: Իսկապես կա՞ այդպիսի բան:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: