ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Նրանք ժամանակ ունեն մինչև վաղը արևելյան ժամանակով ժամը 20:00-ն: Մենք աշխատում ենք նրանց հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Պարոն Ուիթկոֆը և Ջ.Դ.-ն մասնակցում են բանակցություններին», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։