Պարսից ծոցում զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են թշնամու մոտ 170 մարտական անօդաչու թռչող սարք։ Այս մասին նշվում է Իրանի ցամաքային ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Մոտ մեկ ժամ առաջ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից արձակված Orbiter հարձակողական անօդաչու թռչող սարքը որսվել և խոցվել է Իրանի ՀՕՊ ուժերի կողմից Թավրիզ քաղաքի վրա», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «ներառյալ այս անօդաչու թռչող սարքը, Իրանի տարածքում ոչնչացված թշնամու մարտական անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 168-ի»։