Իրանը մերժել է հրադադարի առաջարկը.IRNA

Իրանը հրաժարվել է ընդունել հրադադարի վերաբերյալ առաջարկը՝ շեշտելով, որ առաջնահերթ է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Թեհրանի մշակած 10 կետանոց պատասխանը ամերիկյան կողմին փոխանցվել է Պակիստանի միջնորդությամբ։ Փաստաթղթում ընդգծվում են տարածաշրջանային լարվածության նվազեցման, Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովման և Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման հարցերը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը արդեն ձևակերպել է իր դիրքորոշումը ԱՄՆ-ի առաջարկած ռազմական դադարեցման ծրագրի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Պակիստանը և մի շարք այլ բարեկամ երկրներ Թեհրանին են փոխանցել ԱՄՆ-ի մշակած 15 կետանոց առաջարկը, որը, սակայն, Իրանը համարում է անտրամաբանական և չափազանցված։ «Այդպիսի նախաձեռնությունները մեզ համար ընդունելի չեն»,- ընդգծել է Բաղային։

Leave a Comment