Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:

«Այսօր՝ ժամը 16:56-ին բժշկական կենտրոնից օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Leave a Comment