Մեկ պտույտ արբանյակի շուրջը
Անցած չորեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին Քանավերալի հրվանդանից Լուսնի ուղղությամբ արձակված «Օրիոն» տիեզերանավն այսօր Է հասնում Երկիր մոլորակի արբանյակին: Աստղանավորդներն «Արտեմիս 2» ծրագրով մեկ պտույտ են կատարելու Լուսնի շուրջը և վերադառնալու են տուն:
Վերջին անգամ ավելի քան 53 տարի առաջ Է մարդը հասել Լուսնի ուղեծիր: Դա «Apollo 13»-ի անձնակազմն Էր, որը տեխնիկական անսարքության պատճառով չԷր կարողացել վայրԷջք կատարել և վերադարձավ Երկիր:
Այս պահին «Օրիոն»-ի աստղանավորդները՝ երեք ամերիկացիներ`Ռիդ Վայսմենը, Վիկտոր Գլովերը, Քրիսթինա Կուկը և կանադացի Ջերեմի Հանսենը պատրաստվում են ռեկորդ սահմանել: Նրանք կդառնան Երկիր մոլորակից ամենահեռու կետին հասած մարդիկ: Այդ տարածությունը՝ 400000 կիլոմետր Է: Այսօրվա դրությամբ ռեկորդը դեռևս պատկանում Է «Apollo 13»-ին:
«Լսի, հեսա բախվելու ենք դրան»
Աստղանավորդներն ասում են, որ թռիչքի ընթացքում աներևակայելի տպավորություններ են ստանում: Ջերեմի Հանսենի խոսքով, թռիչքի առաջին օրը, «Օրիոն»-ը մանևրում Էր Երկիր մոլորակի շուրջը, մերթ հեռանում, մերթ մոտենում, որ ճշգրիտ հաշվարկով շարունակի ճանապարհը դեպի Լուսին:
Հրաշալի օազիս անսահման տիեզերքում
Տիեզերքում մարդիկ շատ ավելի սուր են ընկալում դրա աներևակայելի մեծությունը, բոլոր ուղղություններով շարունակվող անսահմանությունը, Երկիր մոլորակի բացառիկությունն անծայրածիր տարածքում: Իր տպավորությունն Է փոխանցել Վիկտոր Գլովերը:
«Այդ դատարկության, այդ բացարձակ չգոյության մեջ, որը մենք անվանում ենք Տիեզերք, կա մի օազիս, մի հրաշալի վայր, որտեղ մենք կարող ենք միասին գոյություն ունենալ: Մտորելով Զատկի և աշխարհի բոլոր մշակույթների մասին, անկախ այն բանից՝ տոնո՞ւմ եք, թե՞ ոչ, հավատո՞ւմ եք Աստծուն, թե՞ ոչ, մտածում ես, որ սա մեզ համար հնարավորություն է հիշելու, թե որտեղ ենք, ովքեր ենք, գիտակցելու, որ մենք նույնն ենք, որ պետք է միասին անցնենք այս ճանապարհով»,- ասել Է Գլովերը:
Հունական դիցարանը և տիեզերքի նվաճումը
Ավելի քան 53 տարի առաջ Է մարդկությունը աստղանավորդների անձնակազմ ուղարկել դեպի Երկիր մոլորակի արբանյակ: Այս ծրագրի անունն Է Արտեմիս՝ հունական դիցաբանության որսորդության, պտղաբերության և Լուսնի աստվածուհին, որի եղբայր Ապոլոնը՝ Արեգակի աստվածն Է: 53 տարի առաջ հենց Ապոլոնն Էր վերջինը հասել Լուսին:
Քույրը՝ Արտեմիսը միայն ուղեծրին կհասնի: Բայց դրա առաքելությունը չափազանց կարևոր Է: Ավելի քան կես դար առաջ Էր տեղի ունեցել «Apollo»-ի թռիչքը:
Դրանից հետո մարդիկ ստեղծել են նոր տեխնոլգիաներ, անձնակազմի անվտանգությունը երաշխավորելու համար հարկ Է համոզվել, որ տիեզերանավերի բոլոր սարքավորումները հուսալի են աշխատում:
Նախ Լուսին, ապա՝ Մարս
«Արտեմիս 2» ծրագրի արդյունքներով կընդունվեն Արեգակնային համակարգի ավելի հեռու անկյուններ տեսանելի ապագայում մարդկանց ուղարկելու որոշումներ:
Քեյս Վեսթերն համալսարանի տիեզերական հետազոտությունների բաժնի վերլուծաբան Սթիվեն Օ՝Նիլն «Արտեմիս 2» ծրագիրը համեմատում Է ներկայացման պրեմիերային նախորդող գլխավոր փորձի հետ:
«Այս թռիչքն ընձեռում Է Լուսին, ապա Մարս հասնելու ծրագրերը մշակելու, տիեզերքում երկար մնալու ազդեցության աստիճանը հասկանալու և «Արտեմիս 3»-ին պատրաստվելու հնարավորություն»,- ասել Է Օ՝Նիլը:
Ապրիլի 10-ին «Օրիոն» տիեզերանավը պետք Է վայրԷջք կատարի Խաղաղ օվկիանոսում՝ Սան Դիեգոյի ափի մոտակալյքում: