ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի Մարվդաշտի նավթաքիմիական համալիրին

Իրանի հարավում գտնվող ևս մեկ նավթաքիմիական համալիր է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

«Մի քանի րոպե առաջ Մարվդաշտի նավթաքիմիական համալիրը (քաղաք Ֆարս նահանգի հարավում – խմբ.) հարձակման է ենթարկվել ամերիկա-իսրայելական ուժերի կողմից: Հրդեհը մարվել է առաջին մի քանի րոպեի ընթացքում, ուստի արդյունաբերական օբյեկտին լուրջ վնաս չի հասցվել», – ասվում է հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել, և հարձակումն ինքնին լուրջ ազդեցություն չի ունեցել համալիրի գործունեության վրա։

Leave a Comment