«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։
«Նա վնասվածք էր ստացել «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում ուղիղ երկու շաբաթ առաջ։ Անմիջապես բուժզննում անցավ, պարզվեց՝ վնասվածքը թեթև է։
Հայաստանի ազգային հավաքականից մեզ ասացին. «Թող գա, մենք նրան կզննենք, կմասնակցի տեսական պարապմունքներին»։ Նա մեկնեց հավաքականի ճամբար, սակայն ակնհայտ էր, որ չի կարող խաղադաշտ դուրս գալ։ Այժմ նա իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ, – նշել է Մուսաևը։