Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է առավելագույն միավոր և դարձել մրցաշարի հաղթող։

Նախօրեին Հայաստանի հավաքականի այս փուլի հաղթող էր դարձել նաև Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր վարժություն), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ վարժություն) նվաճել էր արծաթե մեդալ։

Leave a Comment