Իսրայելի պաշտպանության ուժերը վարչապետ Բենիամին Նեթանյահուից հրաման են ստացել շարունակել Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումները, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել ամբողջ ուժով հարվածները Իրանի ազգային ենթակառուցվածքներին», – ասել է Կացը: