Շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, 3 անձ ձերբակալվել է

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, 3 անձ ձերբակալվել է։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին Սպիտակում մի խումբ անձանց կողմից կազմակերպվել էր շնամարտ։ Միջադեպը նկարագրող տեսանյութ էին տարածել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, թեմային անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե էին ներկայացրել 3 անձի:

Leave a Comment