ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել էր տեսանյութով, թե ինչպես են մի խումբ անձինք շնամարտ կազմակերպում․ նա ոստիկանությանը հորդորել էր արձագանքել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմտեից։
«2026թ․ ապրիլի 4-ին քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք): 3 անձ ձերբակալվել է»,-ասացին կոմիտեից։
