Իրանի ԱԳ նախարարությունը պատրաստել է պատասխան հրադադարի առաջարկներին

Իրանը պատրաստել է պատասխան միջնորդների կողմից ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ առաջարկներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով առաջարկներին ծանոթ աղբյուրին, հաղորդել էր, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին և Իրանին ներկայացրել է երկփուլ հրադադարի ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի օրը։

«Մենք պատրաստել ենք մեր պատասխանը», – ասել է Բաղային, ըստ IRNA-ի։

Leave a Comment