
Իրանի զինված ուժերը վճռականորեն կպատասխանեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արաղչին նաև նշել է, որ հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, եթե մինչև ապրիլի 6-ը Հորմուզի նեղուցը չբացվի: