Դիլիջան-Իջևան մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ ապրիլի 6-ին՝ ժամը 9:23-ին, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում մեքենաների բախման մասին հաղորդում է ստացվել։ Պարզվել է, որ բախվել են Lada և Jeep մակնիշի ավտոմեքենաներ։ Lada-ի վարորդը հոսպիտալացվել է։
