Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը։
Քննարկման արդյունքում հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել ներկայացված թեկնածությանը․ կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր ներկա անդամները, դեմ և ձեռնպահ քվեարկություններ չեն գրանցվել։
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է, որ հարցը կընդգրկվի և կքննարկվի Ազգային ժողովի մայիսի 5-ին կայանալիք նիստի օրակարգում։