ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մաջիդ Խադեմին, հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Սեյեդ Մաջիդ Խադեմին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ազդեցիկ և հարգված ղեկավարը, այսօր լուսաբացին արժանացել է նահատակության մեծ պատվին՝ ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից պարտադրված պատերազմում իրականացված հանցավոր ահաբեկչական հարձակման հետևանքով», – մեջբերում է Իրանի պետական հեռարձակողը հայտարարությունից մի հատված։
2025 թվականի հունիսի 19-ին Խադեմին նշանակվեց ԻՀՊԿ հետախուզության ղեկավար՝ փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր իսրայելական ավիահարվածի ժամանակ 2025 թվականի ամռանը՝ 12-օրյա պատերազմի ժամանակ։