«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում վերադառնալ մարզչական աշխատանքի՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետ հնարավոր բանակցությունների մասին շրջանառվող լուրերին։
«Ես այլևս չեմ ցանկանում մարզիչ լինել։ Ոչ մի բանի չեմ կարոտում։ 25 տարվա ընթացքում ես ընդամենը չորս անգամ եմ կինոթատրոն գնացել, ընդ որում՝ այդ բոլոր այցելությունները եղել են վերջին ութ շաբաթվա ընթացքում։ Ինձ իսկապես հաճույք է պատճառում սա», – Կլոպի խոսքերը մեջբերում է Transfer News Live-ը։
Ավելի վաղ իսպանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, թե իբր Կլոպն արդեն համաձայնության է եկել և առաջիկա ամռանը գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։ Գերմանացի մասնագետի այս նոր հայտարարությունը, սակայն, գործնականում հերքում է այդ խոսակցությունները։
Կլոպի մարզչական կարիերայի վերջին ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր, որի ղեկին նա աշխատել է 2015-ից 2024 թվականներին։ Գերմանիայի առաջնությունում մասնագետը մարզել է նաև «Մայնցն» ու Դորտմունդի «Բորուսիան»։