6 ապրիլի 2026 – 10:50 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկու մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ հաջողությամբ հանդես գալով առանձին գործիքների եզրափակչում։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգ-թափեր վարժությունում:
Եզրափակչում Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձել է հաղթող, հայտնում է Արմենպրեսը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը:
Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է 14.533 միավորով:
Մրցաշարի առանձին գործիքների օղակների վարժության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 14.300 միավոր, իսկ Արթուր Դավթյանը 13.833 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։