Թող գնան, սնանկանան․ պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել

Այդ շինաղբը որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն, գտնենք մեթոդը իրենց շինթույլտվությունները չեղարկելու առհասարակ։ Այս մասին Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Թող գնան, սնանկանան, որովհետև եթե այդպես փնթի են իրենց էությամբ ու մոտեցումներով, որ իրենց շինաղբը որտեղ պատահի, կարող են տանել, թափել, պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել»,- ասել է քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment