«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասեկ երկուշաբթի՝ ապրիլի 6-ի վաղ առավոտյան՝ դառնալով առաջինները 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլոն 17» թռիչքից հետո, հաղորդում է Space.com-ը։
«Արտեմիս II Orion» պարկուճը երկուշաբթի օրը՝ ժամը 00:37-ին (Երևանի ժամանակով 08:37) մտել է Լուսնի «գրավիտացիոն ոլորտ»՝ այնտեղ, որտեղ Լուսնի ձգողականությունն ավելի ուժեղ է, քան Երկրինը։ Այդ ժամանակ պարկուճը գտնվել է Լուսնից մոտավորապես 62,764 կիլոմետր և Երկրից 373,368 կիլոմետր հեռավորության վրա։
«Օրիոնը» շատ ավելի կմոտենա Լուսնի մակերևույթին. երեքշաբթի երեկոյան այն կգտնվի մոտավորապես 6,400 կիլոմետր հեռավորության վրա, որն էլ կծառայի որպես Երկիր վերադարձի մանևր։
Թռիչքը գագաթնակետին կհասնի մոտավորապես ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով հաջորդ օրը՝ ժամը 03:00-ին)։
NASA-ի «Արտեմիս II» առաքելության շրջանակներում Լուսնի շուրջ պտտվող չորս տիեզերագնացները հնարավորություն են ունեցել դիտարկել իրենց լուսնային նպատակակետը շաբաթ օրը՝ ապրիլի 4-ի ուշ երեկոյան, Երկրի ամենամոտ հարևանի պատմական թռիչքից ընդամենը երկու օր առաջ։
«Սա ֆենոմենալ է», — ռադիոյով առաքելության ղեկավարությանը հաղորդել է Քրիստինա Քոչը՝ «Արտեմիս II» առաքելության մասնագետը և Լուսին թռած առաջին կինը։ «Լուսինը, որը մենք դիտարկում ենք, բոլորովին տարբերվում է Երկրից երևացող Լուսնից»։
«Ես չափազանցությունների սիրահար չեմ, բայց դա միակ բանն է, որ կարող եմ մտածել», — ասել է «Արտեմիս II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմենը՝ թվարկելով լուսնային խառնարանները, որոնք նա տեսել է 400 մմ տեսախցիկի օբյեկտիվի միջով։ «Դա անհավանական է»։
«Լուսնային ուրախություն», — ռադիոյով ասել է առաքելության ղեկավարությունը։
Տիեզերագնացները ոչ միայն հիացել են Լուսնով, այլ դիտարկումներ են կատարել լուսնային խառնարանների, նրա հսկայական բազալտե հարթավայրերի, որոնք հայտնի են որպես mare (լատիներեն «ծովեր»), պայծառության տատանումների և այլ մանրամասների վերաբերյալ։ Նրանք անջատել են իրենց Orion լուսնային վայրէջքի սարքի խցիկի լույսերը՝ ավելի լավ տեսնելու համար։
«Այս վիզուալիզացիան նախատեսված է ցույց տալու համար, թե ինչ կտեսնեն Արտեմիս II-ի տիեզերագնացներն իրենց պատուհանից լուսնի մոտով թռիչքի ժամանակ։ Այստեղ յոթ ժամ տևողությամբ վիզուալիզացիան սեղմված է 28 վայրկյանի մեջ»,-ասված է ՆԱՍԱ-ի հրապարական տեսանյութում։
POV: You’re flying by the Moon.
This visualization is designed to show you what exactly the Artemis II astronauts will see outside their window during their lunar flyby.
Here, the seven-hour visualization is compressed into 28 seconds. ⬇ (1/4) pic.twitter.com/2OMAy37oht
— NASA Solar System (@NASASolarSystem) April 5, 2026