Նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան պետք է ունենալ. քաղաքապետ

Նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան պետք է ունենալ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ ինքը հանձնարարել է ոչ թե նոր աղբավայրի, այլ աղբի վերամշակման գործարան կառուցել։ Նա նշել է, որ եթե նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դրանք պետք է դադարեցվեն։

«Մենք նոր աղբավայր չենք կառուցում, պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը և ունենանք աղբի վերամշակման գործարան։ Ես առաջին օրվանից պարզ հայերենով ասել եմ՝ զուգահեռ պրոցեսներ ենք անում, որ հասկանանք՝ որով ենք արագ հասնում կետին։ Եթե մի կետում այդ պրոցեսները միավորել կարող ենք, ուրախ եմ, բայց նոր աղբավայր չենք կառուցում, այլ աղբի վերամշակման գործարան։ Սա է մեր առջև դրված խնդիրը։ Որևէ այլ կոմպրոմիսային պրոցես չենք անում։ Հենց եղած աղբավայրը կառավարելի տեսքի ենք բերել, մի քիչ ավելի առանց շատ խորքային պրոցեսների եղած աղբավայրում կարող ենք այն կառավարելի պահել և բարելավումներ անել։ Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել»,- ասել է նա՝ շեշտելով, որ վերջնական նպատակը աղբի վերամշակման գործարան ունենալն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment