ԱՄՆ–Իրան․ քննարկվում է հնարավոր հրադադար • Tribune.am

ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը, հայտնում է Axios-ը։

Բանակցություններին մասնակցում են Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան, իսկ կողմերի միջև հաղորդակցությունը տեղի է ունենում նաև ոչ պաշտոնական ուղիներով։

Աղբյուրների համաձայն՝ սա համարվում է վերջին փորձը՝ կանխելու լարվածության սրումը։ ԱՄՆ-ն Թեհրանին մի քանի առաջարկ է ներկայացրել, սակայն իրանական կողմը դեռ չի համաձայնել։

Առաջին փուլում նախատեսվում է ժամանակավոր հրադադար՝ 45 օրով, որը հնարավոր է երկարաձգվի։ Երկրորդ փուլում քննարկվում է հակամարտության վերջնական կարգավորման համաձայնություն։

Leave a Comment