Նիգերիայի բանակը ազատ է արձակել Կադունա նահանգում Զատկի պատարագի ժամանակ եկեղեցում ահաբեկիչների կողմից առևանգված 31 քաղաքացիական անձանց։ Այս մասին նշվում է բանակի պաշտոնական X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։
Կաչիա շրջանի Արիկո գյուղի եկեղեցում հավատացյալները պատանդ են վերցվել։ Հարձակվողները սպանել են հինգ մարդու։
Զորքերը հետապնդում են հարձակվողներին։