Ձեր անխոհեմ գործողությունները յուրաքանչյուր ընտանիքի համար ԱՄՆ-ն իսկական դժոխքի են վերածում. Ղալիբաֆը՝ Թրամփին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ձեր անխոհեմ գործողությունները Միացյալ Նահանգներն իսկական դժոխքի են վերածում յուրաքանչյուր ընտանիքի համար, և մեր ողջ տարածաշրջանը կհամակվի հրով, քանի որ դուք պնդում եք Նեթանյահուի հրամանների կատարումը: Պատրանքի մի՛ տրվեք. ռազմական հանցագործություններով ոչնչի չեք հասնի… Միակ իրական լուծումը իրանցի ժողովրդի իրավունքների հարգումն է և այս վտանգավոր խաղի դադարեցումը»,- X սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել էր Իրանին «դժոխքով», եթե Հորմուզի նեղուցը չբացվի:

Այսօր ԱՄՆ նախագահն անպարկեշտ խոսքերով է դիմել Իրանին:

«Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է Էլեկտրակայանների օր և Կամուրջների օր: Ոչ ոք նման բան չի տեսել!!! Բացե՛ք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակնե՛ր, թե չէ կապրեք դժոխքում. ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱՅԵ՛Ք: Փա՛ռք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թրամփը պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով «դժոխքով», եթե 48 ժամվա ընթացքում ջրային ուղին չբացվի:

Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, խոստացել է իրավիճակի է՛լ ավելի սրման դեպքում տարածաշրջանում թշնամիների առջև բացել «դժոխքի դռները»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment