Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ և տուժածներ

Ապրիլի 5-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները։

VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել KIA մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և երեք քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Leave a Comment