BBC-ի մեկնաբանը՝ Թրամփի հայտարարության մասին. Նա կրկին աշխարհին «Դիսնեյլենդ» է վաճառում

BBC հեռուստաալիքի մեկնաբան Բուշրա Շեյխը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա խոցված F-15 կործանիչի օդաչուի փրկության մասին գրառումը՝ հայտարարելով, թե նա «աշխարհին կրկին Դիսնեյլենդ է վաճառում»։

«Բազմաթիվ զինծառայողներ լուրջ վնասվածքներ են ստացել, փրկված սպան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և, հնարավոր է, նույնիսկ ողջ չմնա։ Իրանը խոցել է ամերիկյան մի քանի ինքնաթիռ (Fox News), և ահա նա կրկին աշխարհին Դիսնեյլենդ է վաճառում»,- X սոցիալական ցանցում գրել է Շեյխը։

Ավելի ուշ նա բացահայտել է Վաշինգտոնի ներկայացրած՝ Իրանում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գործողության որոշ մանրամասներ։

«Ամերիկյան երկու ինքնաթիռ խափանվել են, այնուհետև ուղարկվել են այլ ինքնաթիռներ՝ դրանք պայթեցնելու համար, և այդ ամենը՝ ծանր վիրավորված զինծառայողին պաշտպանելու և ևս մի քանիսին դուրս բերելու փորձերի ընթացքում։ Չեմ հավատում, ինչ-որ բան այն չէ։ Այս ամենը հորինված է։ Նրանք դա ժամերով են գրում»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հերքել էր խոցված կործանիչի օդաչուի փրկության մասին ԱՄՆ հայտարարությունները։

Դրանից էլ առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր Իրանի վրա խոցված F-15 կործանիչի օդաչուի փրկության մասին «դավադիր լեռներում»։

Ըստ Axios-ի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաների, իրականացվել է բարդ գործողություն՝ ԿՀՎ-ի և կոմանդոսների ջոկատի ներգրավմամբ։

Նշվում էր, որ գործողության բոլոր մասնակիցները, ներառյալ օդաչուն, այժմ գտնվում են Իրանի սահմաններից դուրս։

Leave a Comment