Հայաստանը հիանալի «սնվում» է ընդհանուր եվրասիական շուկայից, սակայն Երևանն ավելի ու ավելի է ձգտում դեպի Եվրոպա, «Վեստի» լրատվական գործակալությունը հաղորդում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրենի խոսքը:
«Ինչ-որ պահի հնարավոր չի լինի համատեղել։ Դա Հայաստանի վարչապետին շատ հստակ բացատրել են Մոսկվա կատարած այցի ընթացքում»։
Կիսելյովը նաև նշել է, որ նախկին խորհրդային երկրները մեծ փորձ ունեն Եվրամիության հետ փոխգործակցության, և դա չի կարելի ասել, թե դրական է։ «Միայն ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին խոսելն արդեն մեծ կորուստներ է պատճառում մեզ երկուսին էլ», — եզրափակել է նա։