Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին նշվում է իրանցի նախարարի Telegram ալիքում։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները», – ասվում է տեքստում։