Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների օղակների վարժության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը 14.300 միավորով, իսկ Արթուր Դավթյանը 13.833 միավորով` 4-րդն է:

Ավելի վաղ նժույգ-թափերի ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը:

Leave a Comment