Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝  ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:

Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment