Միանգամից 4 դիրքերից հարձակում է սկսվել Հայաստանի Հանրապետության վրա •

Զատիկի օրով, թերևս օգտվելով տեղեկատվության բացից, միանգամից 4 դիրքերից հարձակում է սկսվել Հայաստանի Հանրապետության վրա։

Իբր Հայաստանը հայտ է ներկայացրել անդամակցելու աշխարհիս քաղաքակրթության կենտրոնին՝ Եվրոպական Միությանը, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը զգուշացրել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը։

Նրան ձայնակցել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, թե՝ Հայաստանը ցույց է տվել, որ ըմբռնումով է մոտենում ռուսական կողմի մտահոգություններին, այդ դեպքում որտեղ է խնդիրը, պարզ չէ։

Բայց ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը առաջ է անցել, թե՝ Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները ու անգամ շարունակել, թե՝ Մոսկվան չի ցանկանում, որ Ռուսաստանին հղումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում։

Այս ամենը նաև արդյունք է այն բանի, որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը հստակ դիրքավորված չէ ու անցած տարվա մարտի 26-ին ԱԺ կողմից ընդունված դեպի ԵՄ գնալու մտադրությունների մասին օրենքը չի գործարկում, այլ փորձում է այլ անունով կոմպլիմենտար քաղաքականություն վարել, իսկ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպամետ համարվող քաղաքական ուժերը միասնական դաշինքով հանդես չեն գալիս։

Ցավոք, ամեն մեկը իրեն առաջատարն է համարում ՀՀ ԵՄ անդամակցության գործընթացում, սակայն ԵՄ-ի կենտրոնակայանում նրանց մեծ մասին անգամ չեն ճանաչում։

Այսպիսի ողբերգական իրավիճակ է Հայաստանում, ցավոք ․․․

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment