Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում գտնվող Ջնահ թաղամասի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս 39-ը՝ վիրավորվել, ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Սրանք նախնական տվյալներ են. զոհվածների և վիրավորների թիվը կարող է աճել, հաշվի առնելով, որ տեղում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են», – նշվում է հայտարարության մեջ։