Թրամփը հաստատել է F-15-ի անձնակազմի երկրորդ անդամի փրկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի երկնքում խոցված F-15E կործանիչի անձնակազմի երկրորդ անդամը փրկվել է։

«Մենք իրանական լեռների խորքից փրկեցինք ծանր վիրավորված և իսկապես քաջարի F-15 անձնակազմի անդամի և սպայի։ Մեծ թվով իրանցի զինվորներ ուշադիր հետևում էին նրան և մոտենում։ Նա բարձր հարգանքի արժանացած գնդապետ է։ Նման ռեյդերը չափազանց հազվադեպ են՝ անձնակազմի և սարքավորումների համար վտանգի պատճառով։ … Երկրորդ ռեյդը հաջորդեց առաջինին, որի ընթացքում մենք փրկեցինք օդաչուին օրը ցերեկով՝ Իրանի վրայով յոթ ժամ անցկացնելուց հետո, ինչը նույնպես անսովոր է», – գրել է նա Truth Social-ում։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ երկուշաբթի օրը, Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնի զինվորականների հետ։

Leave a Comment