Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածել Իրանին, վերջին 24 ժամվա ընթացքում հարվածելով երկրի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող ավելի քան 120 թիրախների։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Թիրախների թվում են եղել ՀՕՊ համակարգի բաղադրիչները, անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներն ու մեկնարկային հարթակները, ինչպես նաև հրթիռային ուժերը։