ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նավթի և գազի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) իր 96-րդ ալիքի ընթացքում Մերձավոր Արևելքում հարձակվել է մի քանի ամերիկյան նավթագազային օբյեկտների և վերամշակման գործարանների վրա։

Այս մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որին հղում է անում Tasnim լրատվական գործակալությունը։

Հայտարարության համաձայն՝ «զանգվածային հարվածներ են հասցվել Հայֆայի նավթավերամշակման գործարանին, ԱՄԷ-ում գտնվող Exxon Mobil-ի և Chevron-ի ամերիկյան նավթագազային օբյեկտներին, Բահրեյնում գտնվող «ամերիկյան նավթաքիմիական գործարանին» և Քուվեյթում գտնվող ամերիկյան նավթաքիմիական համալիրին»։

Leave a Comment