Օրվա սկզբից ի վեր ԱՄԷ-ի ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված ինը բալիստիկ հրթիռ, մեկ թևավոր հրթիռ և 50 անօդաչու թռչող սարք։ Այս մասին նշվում է Պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 5-ին ԱՄԷ-ի ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված ինը բալիստիկ հրթիռ, մեկ թևավոր հրթիռ և 50 անօդաչու թռչող սարք», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել»։