Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում 2-1 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին»։
«Սաութհեմփթոնի» կազմում գոլեր խփեցին Ռոս Ստյուարտը (35-րդ րոպե) և Շի Չարլզը (85), իսկ «Արսենալից»՝Վիկտոր Գյոկերեսը (68)։
Քառորդ եզրափակչի մյուս խաղերում «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին», իսկ «Չելսին» 7-0 հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին»։ Ապրիլի 5-ին «Վեսթ Հեմը» այս փուլի վերջին խաղում կընդունի «Լիդսին»։