«Հեզբոլլահը» հայտարարել է Լիբանանի ափերի մոտ իսրայելական ռազմանավին հարվածելու մասին

«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները Լիբանանի ափերից 68 ծովային մղոն հեռավորության վրա գրոհել են իսրայելական ռազմական նավը. հայտնում է AFP-ն։

«Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասվում է, որ ռազմանավը նախապատրաստվում էր «լիբանանյան տարածքի դեմ ագրեսիայի»։

Հայտարարության մեջ հստակեցվում է, որ գրոհի ժամանակ կիրառվել է ծովային թևավոր հրթիռ, և մի քանի ժամ տևած հետևումից հետո հաստատվել է թիրախին ուղիղ հարվածը։

Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հերքել է այդ տեղեկությունը։

Leave a Comment