Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Երևանի քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում Երևանի բնակիչ 45-ամյա Վաչագան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի կեսերից մինչև մարտի 7-ը, ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մուտք է գործել նշված ռեստորան և այնտեղից գողացել ջեռուցման համակարգի մասեր, էլեկտրական վերելակի մասեր և էլեկտրական այլ մասեր՝ պատճառելով մոտ 6 մլն դրամի գույքային վնաս։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: