Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ:

«Շնորհավորում եմ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:

Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր հասարակության հիմնասյուներ։

Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն՝ դեպի ավելի արդար և մարդակենտրոն հասարակություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Leave a Comment