Դավիթը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. «Սպուտնիկ Արմենիային» ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Հետազոտությունները դեռ կատարվում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է»,- ասել է Էլբակյանը։

Փաստաբանը հավելել է, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։

Leave a Comment