Պեսկովը օգտակար է համարել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է  TASS գործակալությունից, Պեսկովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։

«Շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հատկապես ընտրությունների կոնտեքստում, որոնք սպասվում են Հայաստանում, նաև առևտրա-տնտեսական համագործակցության հիմնական հարցերի կոնտեքստում»,- ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Leave a Comment