2026 թվականի ապրիլի 1-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձի պարտականությունները անբարեխիղճ և անփույթ կատարելու դեպքի առթիվ։ Արդյունքում 2023 թվականին առանց բավարար հիմքերի 10 զինծառայողի վճարվել է ընդհանուր 4.056.832 ՀՀ դրամի խոշոր չափով միանվագ դրամական օգնություն, ինչը պետության շահերին էական վնաս է հասցրել։ Գործը մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Վ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայսիս 31-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ հաշվարկային գործառնությունների կատարման բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ` հանրային ծառայող, 2023 թվականի ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին` ՀՀ ՊՆ թվով 10 զինծառայողների առանց բավարար հիմքերի վճարվել է խոշոր չափերով` ընդհանուր 4.056.832 ՀՀ դրամի միանվագ դրամական օգնություն:
Վ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 1-ին մասի Կետ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։
Մեղադչյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։