Տղամարդը հրապարակայնորեն կոչ է արել բռնություն գործադրել ՀՀ վարչապետի նկատմամբ

2026 թվականի ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ՝ ՀՀ վարչապետի նկատմամբ բռնության կոչ անելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ 

Դեպքի հանգամանքները

Ս․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է անձնական հանգամանքով՝ այն է որդուն չվիրահատելով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Ս․Ա․-ին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք։

Ս․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Leave a Comment